Ռոհանի.«Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցության հարցը ոչ մի մակարդակում չի քննարկվել»
https://parstoday.ir/hy/news/iran-i111118-Ռոհանի._Իրան_ԱՄՆ_երկկողմ_բանակցության_հարցը_ոչ_մի_մակարդակում_չի_քննարկվել
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցության հարցը ոչ մի մակարդակում չի քննարկվել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2019 07:19 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցության հարցը ոչ մի մակարդակում չի քննարկվել»

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցության հարցը ոչ մի մակարդակում չի քննարկվել»:

Երեքշաբթի օրը, իսլամական խորհրդարանում ուսումնադաստիարակչության և մշակույթի, զբոսաշրջության ու ձեռարվեստի նախարարների արժանավորության քննարկման նիստում, նշելով, էր ներքին դիմադրությունը և ակտիվ դիվանագիտությունը Իրանի կառավարության ռազմավարությունն է, ԻԻՀ նախագահն ասել է.«Հեղափոխության թշնամիները գիտեն, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պարտադրյալ պատերազմը, ինչպես 30 տարի առաջ տեղի ունեցած ռազմական պարտադրյալ պատերազմն ապարդյուն է լինելու»:

Նշելով, որ ԱՄՆ-ի դավադրության դիմաց Իրանի ռազմավարությունը  հեղափոխական տոկունությունն ու խոհեմ մարտավարությունն է, Ռոհանին հավաստիացրել է, որ ԻԻՀ-ն այս ռազմավարությամբ միայնակ չմնաց միջազգային բեմում և կարողացավ մեկուսացնել ԱՄՆ-ին:

ԻԻՀ նախագահն ասել է.«Մեկ տարի սպասելուց հետո, Իրանն սկսել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման քաղաքականության իրագործումը և Եվրոպան միջուկային համաձայնության շրջանակում իր պարտավորությունները չիրագործելու դեպքում, Թեհրանը կանի նաև երրորդ քայլը»:

Իրանը հայտարարել է, որ եթե Եվրոպան շարունակի պասիվությունը, սեպտեմբերի 6-ից սկսվելու է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլի իրագործումը: