Զարիֆ. «Իրանն աջակցում է Սիրիայի ու ՄԱԿ-ի դրական գործակցությանը»
Իրանի ԱԳ նախարարն ընդգծելով քաղաքական ճանապարհով Սիրիայի ճգնաժամը կարգավորելու Թեհրանի վճռակամությունը, աջակցություն է հայտնել Դամասկոսի ու ՄԱԿ-ի դրական գործակցությանը:
Այսօր Թեհրանում Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գիեր Փեթերսոնի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սիրիական ճգնաժամի քաղաքական ճանապարհով լուծելու Թեհրանի ջանքերին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի կառավարության ճնշումները կանխեցին Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը»:
Նշելով, որ Իրանը ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում մեծ ջանքեր է գործադրել, Զարիֆը հավելել է. «Թեհրանը միշտ խրախուսել է Սիրիա-ՄԱԿ հարաբերությունների ընդլայնումը»:
Հանդիպման ժամանակ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գիեր Փեթերսոնն լուսաբանել է որոշ երկրների հետ խորհրդակցություններում արված վերջին ջանքերը: