Զարիֆ. Վաշինգտոնի պատժամիջոցները սպառնում են նաև ԱՄՆ տնտեսական կարողությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i111160-Զարիֆ._Վաշինգտոնի_պատժամիջոցները_սպառնում_են_նաև_ԱՄՆ_տնտեսական_կարողությանը
Պատասխանելով ԱՄՆ կողմից Իրանի տիեզերական գործակալության դեմ կիրառվող պատժամիջոցների որոշմանը, Իրանի արտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ի տնտեսական ճնշման լծակների օգտագործումն այնքան ծայրահեղ է դարձել, որ սպառնում է նաև սեփական տնտեսական կարողությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2019 12:58 Asia/Tehran
  • Զարիֆ. Վաշինգտոնի պատժամիջոցները սպառնում են նաև ԱՄՆ տնտեսական կարողությանը

Պատասխանելով ԱՄՆ կողմից Իրանի տիեզերական գործակալության դեմ կիրառվող պատժամիջոցների որոշմանը, Իրանի արտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ի տնտեսական ճնշման լծակների օգտագործումն այնքան ծայրահեղ է դարձել, որ սպառնում է նաև սեփական տնտեսական կարողությունը»:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ-ի գանձապետարանը Իրանի դեմ կիրառած հերթական թշնամական քայլով հայտարարել է, որ Իրանի Տիեզերական կազմակերպության անունը ներառվել է պատժամիջոցների ցանկում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը բանգլադեշցի իր գործընկերոջ՝ ԱբուլՂասիմ Աբդուլ Մոմենի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով որ ամերիկացիները կախվածության մեջ են պատժամիջոցներից: Նա հստակեցրել է.«Նրանք ամեն օր գործողություններ են ձեռնարկում  մի կառավարության դեմ, և այդպիսի պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն թողնում Իրանի վրա»:

Զարիֆը հավելել է, որ ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների կրճատման որոշումը կայացել է ի պատասխան եվրոպացիների քայլերի և այն ժամանակ, երբ ամերիկացիները դադարեցնեն պատժամիջոցները և վերադառնան ՀԳՀԾ-ը, նրանք կարող են մասնակցել բանակցություններին: