Իրանի տիեզերական կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի ապարդյուն քայլը
Արձագանքելով ԱՄՆ-ի կողմից Իրանի տիեզերական արդյունաբերության դեմ պատժամիջոցներ սահմանվելու քայլին, Իրանի տիեզերական կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն, որում ընդգծել է.«ԱՄՆ-ի թշնամական քայլերը չեն կարող ազդել Իրանի տիեզերական ծրագրերի վրա»:
ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտը երեքշաբթի օրն իրականացնելով իր հերթական թշնամական քայլը, պատժամիջոցներ է սահմանել Իրանի տիեզերական կազմակերպության դեմ:
Իրանի տիեզերական կազմակերպությունը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «ԱՄՆ-ի այդ քայլի նպատակն է կանխել զարգացող երկրների առաջընթացն ավիատիեզերական գործունեության շրջանակում տեխնոլոգիաներ զարգացնելու բնագավառում»:
Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի կողմից Իրանի տիեզերական արդյունաբերության դեմ սահմանաված պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին, միջազգային կոնվենցիաներին ու պայմանագրերին»:
Իրանը, որպես տարածաշրջանի սակավաթիվ երկրներից մեկը, երկար տարիների պատմություն ունի տիեզերական ոլորտում և 1958 թվականին որպես առաջատար երկիր, դարձավ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեի անդամ: