Մուսավի. Իրանի դեմ ուղղված թշնամական հայտարարություններն արդյունք չեն ունենա
https://parstoday.ir/hy/news/iran-i111170-Մուսավի._Իրանի_դեմ_ուղղված_թշնամական_հայտարարություններն_արդյունք_չեն_ունենա
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարություններն անարդյունք կմնան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 04:02 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանի դեմ ուղղված թշնամական հայտարարություններն արդյունք չեն ունենա

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարություններն անարդյունք կմնան»:

Չորեքշաբթի երեկոյան, հակադարձելով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարությանը և Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի նոր տնտեսական ահաբեկչությանը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Թշնամական հայտարարություններ, հուսահատությունից բխող քայլերը և ամենածիծաղելին՝ դավաճանության ու լրտեսության համար պարգև նշանակելը, գործողությւններ են, որ բխում են անհուսությունից ու անճարությունից, որպեսզի բացասական ազդեցություն թողնեն Իրանի ժողովրդի վրա»:

Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է. «Նման հայտարարությունները միայն նոր սև էջ են ավելացնում Իրանի ժողովրդի դեմ ուղղված նրանց թշնամական քաղաքականության  պատմությանը և նրանք անպայման պատասխան են տալու դրա համար»:

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չորեքշաբթի օրը ուժի մեջ են մտնում Իրանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները և մոտ ապագայում կկիրառվեն նաև այլ պատժամիջոցներ: