Իրանի ու Չինաստանի պատմական հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i111177-Իրանի_ու_Չինաստանի_պատմական_հարաբերությունները
Իրանում Չինաստանի դեսպանն ասել է.«Երկու երկրներն ունեն պատմական հարաբերություններ»: Այս մասին հաղորդել է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 07:36 Asia/Tehran
  • Իրանի ու Չինաստանի պատմական հարաբերությունները

Իրանում Չինաստանի դեսպանն ասել է.«Երկու երկրներն ունեն պատմական հարաբերություններ»: Այս մասին հաղորդել է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը:

Չորեքշաբթի օրը Թեհրանում Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մոհամմադ Շարիաթմադարիի հետ հանդիպման ժամանակ, Չանգ Հուան ասել է.«Չինաստանը մշտապես եղել է Իրանի կողքին և այս երկու երկրները պատմական հարաբերութոյւններ ունեն»:

Նշելով,որ այս երկիրն  Իրանի հետ ֆինանսական ու բանկային հարաբերություններ ունի, Թեհրանում Չինաստանի դեսպանը հստակեցրել է. «Չինաստանը պատրաստ է համագործակցել Իրանի դեղագործական և նավթաքիմիական ընկերությունների հետ»:

Կառուցողական  գնահատելով Թեհրանում Չինաստանի հետ հանդիպումը, Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին ասել է. «Որպես խոշոր երկիր Չինաստանը Իսլամական հեղափոխությունից հետո մշտապես աջակցել է Իրանին»:

«Չինաստանն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամանակաշրջանում ծովային տրանսպորտի ոլորտում աջակցել է Իրանին».հավելել է Շարիաթմադարին: