Իրանի ու Չինաստանի պատմական հարաբերությունները
Իրանում Չինաստանի դեսպանն ասել է.«Երկու երկրներն ունեն պատմական հարաբերություններ»: Այս մասին հաղորդել է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը:
Չորեքշաբթի օրը Թեհրանում Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մոհամմադ Շարիաթմադարիի հետ հանդիպման ժամանակ, Չանգ Հուան ասել է.«Չինաստանը մշտապես եղել է Իրանի կողքին և այս երկու երկրները պատմական հարաբերութոյւններ ունեն»:
Նշելով,որ այս երկիրն Իրանի հետ ֆինանսական ու բանկային հարաբերություններ ունի, Թեհրանում Չինաստանի դեսպանը հստակեցրել է. «Չինաստանը պատրաստ է համագործակցել Իրանի դեղագործական և նավթաքիմիական ընկերությունների հետ»:
Կառուցողական գնահատելով Թեհրանում Չինաստանի հետ հանդիպումը, Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին ասել է. «Որպես խոշոր երկիր Չինաստանը Իսլամական հեղափոխությունից հետո մշտապես աջակցել է Իրանին»:
«Չինաստանն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամանակաշրջանում ծովային տրանսպորտի ոլորտում աջակցել է Իրանին».հավելել է Շարիաթմադարին: