Սալեհի. «ՀԳՀԾ-ի միակողմանի ճանապարհին Իրանը հարմար որոշումներ է կայացնում»
https://parstoday.ir/hy/news/iran-i111273-Սալեհի._ՀԳՀԾ_ի_միակողմանի_ճանապարհին_Իրանը_հարմար_որոշումներ_է_կայացնում
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«ՀԳՀԾ-ի միակողմանի ճանապարհին Իրանը հարմար որոշումներ է կայացնում, ինչպես արել է երեք քայլեր իրագործելով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2019 13:07 Asia/Tehran
  • Սալեհի. «ՀԳՀԾ-ի միակողմանի ճանապարհին Իրանը հարմար որոշումներ է կայացնում»

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«ՀԳՀԾ-ի միակողմանի ճանապարհին Իրանը հարմար որոշումներ է կայացնում, ինչպես արել է երեք քայլեր իրագործելով»:

Կիրակի օրը, Թեհրանում, Կոռնել Ֆերուցեյի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Նախատեսված էր, որ ՀԳՀԾ-ն երկկողմ ճանապարհ լիներ, սակայն այսօր այն դարձել է միակողմանի ճանապարհ: Եվրամիությունը խոստացել էր ՀԳՀԾ-ում լրացնել ԱՄՆ-ի բաց տեղը»:

Սալեհին նշել է, որ անգամ ավելի վատն է տեղի ունեցել՝ Եվրամիության խոսնակն ասել է, որ այս միությունը հանձնառու է լինելու միջուկային համաձայնությանը, քանի դեռ Իրանը կհարգի այդ համաձայնությունը:

Ցավ հայտնելո ՀԳՀԾ-ի շրջանակում իր խոստումները կատարելու հարցում Եվրամիության անկարողության կապակցությամբ, Սալեհին հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունները կշարունակվեն:

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն շահագրգռված է Իրանի հետ համագործակցությունը շարունակելու հարցում, Կոռնել Ֆերուցեն ասել է.«Կազմակերպությունը պատրաստ է անկողմնակալ ու արհեստավարժ կերպով շարունակել իր աշխատանքը»: