Իրան.«ՄԱԳԱՏԷ-ն ամերիկյան կառույց չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i111293-Իրան._ՄԱԳԱՏԷ_ն_ամերիկյան_կառույց_չէ
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն ԱՄՆ-ի կառավարությանն առնչվող կառույց չէ, որպեսզի ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականն օրակարգ ճշտի այդ կառույցի պաշտոնատարների համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 09, 2019 07:30 Asia/Tehran
  • Իրան.«ՄԱԳԱՏԷ-ն ամերիկյան կառույց չէ»

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն ԱՄՆ-ի կառավարությանն առնչվող կառույց չէ, որպեսզի ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականն օրակարգ ճշտի այդ կառույցի պաշտոնատարների համար:

Հակադարձելով Իրանի միջուկային աշխատանքների մասին Ջոն Բոլթոնի հայտարարությանը, երկուշաբթի օրը, Քազեմ Ղարիբ Աբադին իր թուիթերյան էջում գրել է.«ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատարի Իրան կատարած այցելությունը Բոլթոնի երազած օրակարգը չուներ: Այդ այցի ընթացքում քննարկվել են ՀԳՀԾ-ի համաձայնության ճշմարտությունը, լրացուցիչ արձանագրությունը և համապարփակ երաշխիքների համաձայնագիրը:

Մերժելով Իրանի գաղտնի միջուկային գործունեության մասին հայտարարությունները, Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի կառուցողական համագործակցություններում խափանարարոություն առաջացնելու փորձը և միջազգային այդ կառույցի վրա ճնշում գործադրելը կործանարար քայլ է: