Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է NPT պայմանագիրը խախտելու մեջ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը կարևորել է միջուկային զենքի փրձարկումն արգելելու հարցում կոլեկտիվ պատասխանատվությունը և ԱՄՆ-ին մեղադրել է NPT պայմանագիրը խախտելու մեջ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի նոր մրցավազք սկսել իր միջուկային զնինանոցն արդիականցնելու ուղղությամբ:
Երկուշաբթի օրը, «Միջուկային զենքի փորձարկումն արգելելու» օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելությում, Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է. «Մի ժամանակաշրջանում, երբ որոշ երկրներ ունեն միջուկային զենք, դրա արդիականացմանն ուղղված ծրագիր և դրանք հեշտությամբ կիրառում են, միջուկային զենքի փորձարկման արգելքն ավելի է կարևորվում»:
Նշելով, որ միջուկային զենքի ցանկացած կիրառում պետք է արգելվի, Թախթ Ռավանչին հավելել է. «Հրապարակված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ոչ միայն չի հարգում NPT պայմանագիրը, այլ վերսկսել է միջուկային փորձարկումները, այդ թվում իրականացնելով ստորգետնյա միջուկային պայթյուններ»:
Նրա խոսքերով. «ԱՄՆ-ի անպատասխանատու քաղաքականությունը, որի շրջանակներում այդ երկիրը դուրս եկավ NPT պայմանագրից, վտանգում է միջուկային զենքի փորձարկումն ու կիրառումն արգելելուն ուղղված բոլոր ջանքերը»: