Իրանն ու Չինաստանը զարգացնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունները
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն անդրադառնալով պաշտպանության ու ռազմական ոլորտում Իրանի ու Չինաստանի վաղեմի հարաբերություններին, հավելել է. «Այս հարաբերություններն ինչպես քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, նույնպես զարգանում են»:
Չորեքշաբթի օրը, Պեկինում կայացած մամուլի ասուլիսում, Մուհամմադ Բաղերին ասել է, որ Չինաստանն աշխարհի կարևոր երկրներից է: Նա հավելել է. «Թեհրանի ու Պեիկինի միջև համագործակցության զարգացման համապարփակ ծրագիրը պատրաստ է»:
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հավելել է. «Այս այցի ընթացքում, չինացի պաշտոնյաների հետ կքննարկվեն տեխնիկական ու ռազմավարական հարցեր, այդ թվում նաև արևելյան և հարավ-արևելյան Ասիայի ու աշխարհի ապագան ու զարգացումները»:
Գեներալ Բաղերին անդրադարձել է նաև Չինաստանի ու Իրանի համատեղ տեխնիկական, արդյունաբերական և ռազմական հանձնաժողովների աշխատանքներին: