ԻԻՀ նախագահ. ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ծայրահեղական ու «առավելագույն ճնշման» քաղաքականություններից
https://parstoday.ir/hy/news/iran-i111353-ԻԻՀ_նախագահ._ԱՄՆ_ը_պետք_է_հրաժարվի_ծայրահեղական_ու_առավելագույն_ճնշման_քաղաքականություններից
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ «առավելագույն ճնշման» քաղաքականության նկատմամբ Իրանի ժողովրդի ռազմավարությունն առավելագույն դիմադրությունն է: Հասան Ռոհանին հավելել է. «ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ծայրահեղական ու «առավելագույն ճնշման» քաղաքականություններից»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 11, 2019 08:37 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ծայրահեղական ու «առավելագույն ճնշման» քաղաքականություններից

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ «առավելագույն ճնշման» քաղաքականության նկատմամբ Իրանի ժողովրդի ռազմավարությունն առավելագույն դիմադրությունն է: Հասան Ռոհանին հավելել է. «ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ծայրահեղական ու «առավելագույն ճնշման» քաղաքականություններից»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Ռոհանին նշել է, որ ԻԻՀ ռազմավարությունը միջուկային  խաղաղ տեխնոլոգիայի կիրատումն է: Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ում Իրանի ռազմավարությունը պարտավորությունն է  պարտավորության դիմաց: Եթե դիմացի կողմը կատարի իր պարտավորությունները, Իրանը նույն կերպ կվարվի»:

ԻԻՀ նախագահն ընդգծել է. «ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման Իրանի երրորդ քայլն ամենակարևորն է և անհամեմատելի է նախկինում  արված երկու քայլերի հետ: Իրանը հետագայում նույնպես անելու է իր պարտավորությունների կրճատմանն ուղղված քայլեր»:

Նշելով, որ այսօր Իրանն աշխարհին ներկայանում է որպես խաղաղատենչ ու հավասարակշռված երկիր, Ռոյանին հավելել է. «Իրանը երբեք պատերազմ սկսող կամ պատժամիջոց սահմանող երկիր չի եղել և չի խախտել որևէ պարտավորոթյուն: Սակայն միջուկային համաձայնագրի մյուս կողմերը խախտել են իրենց պարտավորությունները»: