ԻԻՀ նախագահ. ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ծայրահեղական ու «առավելագույն ճնշման» քաղաքականություններից
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ «առավելագույն ճնշման» քաղաքականության նկատմամբ Իրանի ժողովրդի ռազմավարությունն առավելագույն դիմադրությունն է: Հասան Ռոհանին հավելել է. «ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ծայրահեղական ու «առավելագույն ճնշման» քաղաքականություններից»:
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Ռոհանին նշել է, որ ԻԻՀ ռազմավարությունը միջուկային խաղաղ տեխնոլոգիայի կիրատումն է: Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ում Իրանի ռազմավարությունը պարտավորությունն է պարտավորության դիմաց: Եթե դիմացի կողմը կատարի իր պարտավորությունները, Իրանը նույն կերպ կվարվի»:
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման Իրանի երրորդ քայլն ամենակարևորն է և անհամեմատելի է նախկինում արված երկու քայլերի հետ: Իրանը հետագայում նույնպես անելու է իր պարտավորությունների կրճատմանն ուղղված քայլեր»:
Նշելով, որ այսօր Իրանն աշխարհին ներկայանում է որպես խաղաղատենչ ու հավասարակշռված երկիր, Ռոյանին հավելել է. «Իրանը երբեք պատերազմ սկսող կամ պատժամիջոց սահմանող երկիր չի եղել և չի խախտել որևէ պարտավորոթյուն: Սակայն միջուկային համաձայնագրի մյուս կողմերը խախտել են իրենց պարտավորությունները»: