Իրանը պատրաստ է պաշտպանել իր շահերը Պարսից ծոցում
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունն ու շահերը Պարսից ծոցում»:
Այսօր Պեկինում Չինաստանի Պաշտպանական համալսարանի ուսանողների ու դասախոսների ներկայությամբ ունեցած ելույթում, անդրադառնալով տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության հետ կապված հարցերին, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին նշել է.«Պատմությունը ցույց է տալիս, որ Իրանը երբեք ագրեսիա կամ պատերազմ սկսող չի եղել, սակայն ցանկացած օտարերկրյա միջամտության կամ ագրեսիայի դեպքում, կպաշտպանի իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը»:
Նշելով, որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական, տնտեսական, սպառնալիքի, ու պատժամիջոցների գործիքով կամ զրպարտելով ու ագրեսիայով իր անօրինական հեգեմոնիան պարտադրել աշխարհին, գեներալ Բաղերին ասել է.«Ազատ ու անկախ պետություններն ու ժողովուրդները պետք է խելամիտ ու իմաստուն քայլերով դիմակայեն այդ պայմաններին և համապատասխան ռազմավարություններ կիրառեն»:
Նշելով, որ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն աշխարհին ուղղված սպառնալիք է և արևմտյան Ասիայի համար մարտահրավեր, գեներալ-մայոր Բաղերին հավելել է.«Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ճիշտ ճանաչել դրա ստեղծողներին ու աջակցողներին»: