ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Շանհայի ռազմածովային բազա
https://parstoday.ir/hy/news/iran-i111406-ԻԻՀ_ԶՈՒ_ԳՇ_պետն_այցելել_է_Շանհայի_ռազմածովային_բազա
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը, Չինաստանի բանակի միացյալ շտաբի պետի հրավերով, այցելել է Շանհայի ռազմածովային բազա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 07:49 Asia/Tehran
  •  ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Շանհայի ռազմածովային բազա

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը, Չինաստանի բանակի միացյալ շտաբի պետի հրավերով, այցելել է Շանհայի ռազմածովային բազա:

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Մոհամմադ Բաղերին ծանոթացել է ռազմաբազայի սարքավորումների ու հնարավորությունների հետ և քննարկումներ անցկացրել բազայի պաշտոնյաների հետ:

Այցի ավարտին, գեներալ Բաղերին մասնակցել է Չինաստանի բանակի միացյալ շտաբի պետի հրավերով կազմակերպված ընթրիքին:

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը Պեկին է ժամանել չորեքշաբթի օրը: Այցի ընթացքում, Բաղերին հանդիպել է  Չինաստանի բանակի միավորված շտաբի պետի, ռազմական հանձնաժողովի ղեկավարի տեղակալի, Չինաստանի ռազմական համալսարանի ռեկտորի և համալսարանի ուսանողների հետ: