Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ը չկարաողացավ դադարեցնել Իրանի նավթի վաճառքը
https://parstoday.ir/hy/news/iran-i111448-Իրանի_նավթի_նախարար._ԱՄՆ_ը_չկարաողացավ_դադարեցնել_Իրանի_նավթի_վաճառքը
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործադրվող սպառնալիքներին և Իրանի նավթի վաճառքն արգելելեւ համար այլ երկրների վրա ճնշումներին, ԻԻՀ նավթի նախարարը ասել է, որ Միացյալ Նահանգներին չհաջողվեց դադարեցնել Իրանի նավթի արտահանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2019 12:34 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ը չկարաողացավ դադարեցնել Իրանի նավթի վաճառքը

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործադրվող սպառնալիքներին և Իրանի նավթի վաճառքն արգելելեւ համար այլ երկրների վրա ճնշումներին, ԻԻՀ նավթի նախարարը ասել է, որ Միացյալ Նահանգներին չհաջողվեց դադարեցնել Իրանի նավթի արտահանումը:

Շաբաթ օրը, իրանական երկու ընկերությունների հետ «Բելալ» գազային հանքավայրը զարգացնելու պայմանագրի  ստորագրման միջոցառման շրջանակներում, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն  ասել է, որ պատժամիջոցները չեն կարող խանգարել Իրանի նավթի արտահանմանը:

Զանգանեն նշել է, որ Հարավային Փարս նավթադաշտի բոլոր 27 փուլերը տեղադրվելու են մինչև այս տարվա վերջ: Նրա խոսքերով, չնայած ամենախիստ պատժամիջոցներին, Իրանը ոչ միայն հետ չէ Հարավային Փարս նախագծից, այլև առօրյա արտադրությունում առաջ է անցել:

Ըստ Իրանի նավթի նախարարի, 15 միլիարդ դոլարի վարկային գծի հարցը նախատեսված չէ պատժամիջոցների նվազեցման համար: Նա ընդգծել է.«Պատժամիջոցների կրճատումը կնշանի նավթ վաճառել»:

Իրանական երկու ընկերությունների հետ «Բելալ» գազային հանքավայրը զարգացնելու  պայմանագրի կապակցությամբ Զանգանեն ասել է, որ այն կնքվել է 34 ամոս և դրա արժեքն է 440 միլիոն դոլար: