Ռոհանի. Թեհրան-Անկարա հարաբերությունները բարեկամական են, ամուր և ընդլայնվում են
Երկուշաբթի օրը, Անկարայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ գագաթաժողովի հինգերորդ փուլի շրջանակներում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հանդիպման ժամանակ, Ռոհանին ասել է, որ Իրանն ու Թուրքիան, չնայած տնտեսական խնիրներին, կշարունակեն զարգացնել իրենց հարաբերությունները:
ԻԻՀ նախագահը նաև հայտարարել է, որ Պարսից ծոցի, Օմանի ծովի և Հորմուզի նեղուցի ջրերի անվտանգությունը մշտապես մտահոգել է Իրանին, որպես ամենամեծ առափնյա պետություն:
Ռոհանին հավելել է, որ Եմենի դեմ հարձակումներն ԱՄՆ-ի սխալ հաշվարկների արդյունք են և բոլոր երկրները, ՄԱԿ-ի աջակցությամբ, պետք է ջանք գործադրեն՝ խաղաղությունն ու կայունությունը Եմեն վերադարձնելու ուղղությամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրների միջև ազգային արժույթներով իրականացվող առևտրային համագործակցությունն աճել է և այդ ընթացքը շարունակվելու է: Նա նշել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն անարդյունավետ են և Իրանն ու Թուրքիան ծանր օրերին կանգնած են և շարունակելու են կանգնած մնալ իրար կողքի: