Սալեհի. Իրանն ու Ֆրանսիան զարգացնում են գիտական համագործակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i111569-Սալեհի._Իրանն_ու_Ֆրանսիան_զարգացնում_են_գիտական_համագործակցությունները
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, երեքշաբթի օրը հանդիպել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ Ժակ Ֆրանսուայի հետ: Հանդիպման ժամանակ Սալեհին ասել է. «Իրանն ու Ֆրանսիան ձգտում են զարգացնել հարաբերությունները տարբեր բնագառավներում, այդ թվում՝ ատոմային էներգիայի և միջուկային անվտանգության»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 04:07 Asia/Tehran
  • Սալեհի. Իրանն ու Ֆրանսիան զարգացնում են գիտական համագործակցությունները

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, երեքշաբթի օրը հանդիպել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ Ժակ Ֆրանսուայի հետ: Հանդիպման ժամանակ Սալեհին ասել է. «Իրանն ու Ֆրանսիան ձգտում են զարգացնել հարաբերությունները տարբեր բնագառավներում, այդ թվում՝ ատոմային էներգիայի և միջուկային անվտանգության»:

Սալեհին հավելել է, որ այս կապակցությամբ փոխըմբռնման հուշագիրը պատրաստ է և Իրանն իր տեսակետը հայտնել է ֆրանսիացի պաշտոնյաներին: Նա հավելել է. «Փարիզն այժմ աշխատում է հուշագրի մշակման վրա և երբ այն վերջնականացվի ու ստորագրվի, լավ ենթահող կստեղծի երկու երկրների համագործակցության զարգացման համար»:

Նա անդրադարձել է նաև ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման Իրանի քայլին, որը տեղի ունեցավ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և եվրոպացիների անգործության արդյունքում: Նա նշել է, որ Իրանն իր պարտավորությունները նվազեցնում է ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով:

Եվրոպացիների կողմից Իրանի հետ միջուկային համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորւթյունները չկատարելու հետևանքով, Իրանը մինչ այժմ երեք փուլով կրճատել է իր պարտավորությունների կատարումը: