Իրան.«ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարություններն անհիմն են»
https://parstoday.ir/hy/news/iran-i111602-Իրան._ԱՄՆ_ի_հակաիրանական_հայտարարություններն_անհիմն_են
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«ԱՄՆ-ի իշխանությունների պնդումներն առ այն, որ Իրանը կապ ունի Սաուդյան Արաբիայի Արամքո ընկերության նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետ, անհիմն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 13:55 Asia/Tehran
  • Իրան.«ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարություններն անհիմն են»

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«ԱՄՆ-ի իշխանությունների պնդումներն առ այն, որ Իրանը կապ ունի Սաուդյան Արաբիայի Արամքո ընկերության նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետ, անհիմն են»:

Չորեքշաբթի օրը, Իրանի ԱԳ նախարարությունը պաշտոնական նոտա է փոխանցել այս երկրում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանությանը: Նոտայում, դատապարտելով Արաբիայի Արամքո ընկերության նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակման մեջ Իրանին մեղադրելու ԱՄՆ-ի կառավարության հայտարարությունը, Իրանի ԱԳ նախարարությունը հստակեցրել է.«Իրանը ոչ մի դեր չի ունեցել այդ հարձակման մեջ և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի պնդումներն անհիմն են»:

Իրանի ԱԳ նախարարությունը, զգուշացնելով ԱՄՆ-ի կառավարությանն ընդգծել է.«Եթե Իրանի դեմ միջոցներ ձեռնարկվեն, դրանց պատասխանը չի ուշանա և Իրանի քայլերը չեն սահմանափակվելու միայն սպառնալիքների հնչեցմամբ»:

Վերջին օրերին, ամերիկացի պաշտոնյաներն անհիմն կերպով Իրանին մեղադրել են Սաուդյան Արաբիայի նավթամվերամշակման օբյետկների դեմ Եմենի հարձակման հետևում կանգնած լինելու մեջ:

Եմենի բանակի 10 ԱԹՍ-եր, շաբաթ օրը հարձակում էին իրականացրել Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային ընկերության Բաղիղ և Խարսի նավթավերամշակման օբյեկտների դեմ: