Իրանի և այլ երկրների միջև թանգարանային համատեղ ցուցադրություններին ուղղված աշխատանքները շարունակվում են
Սեպտեմբեր 23, 2019 07:24 Asia/Tehran
ԻԻՀ Մշակույթի, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարը հայատարարել է, որ Իրանի ու այլ երկրների միջև թանգարանային համատեղ ցուցադրությունների ծրագիրը նախարարության օրակարգում է:
Ալի Աղսար Մունեսանը, կիրակի օրը «Իսպանիայի հնագիտական ժառանգության նմուշների ցուցահանդես՝ Ալիկանտեի հնագիտական թանգարանից» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասել է. «Թանգարանները կարևոր դեր են կատարում ժողովուրդների խաղաղության ու բարեկամությւան մշակույթը ներկայացնելու հարցում»:
Նա հավելել է, որ Իրանում գործում է 600 թանգարան, նշելով. «Այցելելով այս թանգարաններ, օտարերկրացիները կարող են ավելի լավ ճանաչել Իրանը»:
Ցուցահանդեսը բացվել է կիրակի օրը՝ Իրանի Ազգային թանգարանում: Ցուցահանդեսին ներկայացված է 300 նմուշ:
Պիտակ