ՄԱԳԱՏԷ. Իրանը օգտագործում է առաջատար ցենտրիֆուգներ
https://parstoday.ir/hy/news/iran-i111888-ՄԱԳԱՏԷ._Իրանը_օգտագործում_է_առաջատար_ցենտրիֆուգներ
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը սկսել է ուրանի հարստացման գործընթացը ՝ օգտագործելով առաջատար ցենտրիֆուգներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2019 04:08 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ. Իրանը օգտագործում է առաջատար ցենտրիֆուգներ

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը սկսել է ուրանի հարստացման գործընթացը ՝ օգտագործելով առաջատար ցենտրիֆուգներ:

Ֆրանս պրես լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԳԱՏԷ-ն հինգշաբթի օրն անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավարությունների նվազեցմանը, հայտարարել է. «Նաթանզի օբյեկտում տեղադրվել և տեղադրման ընթացքի մեջ են առաջատար ցենտրիֆուգներ, որոնց միջոցով իրականացվելու է ուրանի հարստացումը»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց և եվրոպացիների անգործությունից հետո, Իրանը երեք փուլով նվազեցրեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:

ՄԱԳԱՏԷ-ի վվերահսկողությամբ, Իրանը մինչ այժմ երեք փուլով նվազեցրել է իր պարտավորությունները և հայտարարել, որ եթե համաձայնության մյուս կողմերը չկատարեն իրենց պարտավորություննները, Թեհրանը կսկսի չորրորդ փուլի գործադրումը: