Զարիֆ. Դեղերի ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i111891-Զարիֆ._Դեղերի_ոլորտի_նկատմամբ_ԱՄՆ_ի_սահմանած_պատժամիջոցները_տնտեսական_ահաբեկչություն_է
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ դեղերի ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները տնտեսական ահաբեկրություն է: Նա ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ԱՄՆ-ին ու տնտեսական ահաբեկչության այլ հանցավորներին ստիպի հրաժարվել այդ քաղաքականությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2019 05:15 Asia/Tehran
  •  Զարիֆ. Դեղերի ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ դեղերի ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները տնտեսական ահաբեկրություն է: Նա ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ԱՄՆ-ին ու տնտեսական ահաբեկչության այլ հանցավորներին ստիպի հրաժարվել այդ քաղաքականությունից»:

Հինգշաբթի օրը, Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Զարիֆը նշել է. «ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքկանությունը սահմանափակումներ է առաջացրել Իրանի քաղաքացիների համար, քանի որ պատժամիջոցները թույլ չեն տալիս ձեռք բերել բժշկական պարագաներ ու հիվանդանոցային սարքավորումներ»:

Զարիֆը հավելել է. «Այս կանխամտածված ճնշումը որ գործադրվում է հասարակության ամենախոցելի խավի վրա՝ նպատակ ունենալով փոխել երկրի քաղաքական համակարգը, տնտեսական ահաբեկչություն է»:

2018թ հոկտեմբերի 8-ին Միջազգային դատարանը ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցի քննման արդյունքում, որոշում կայացրեց վերացնել Իրանի նկատմամբ դեղերի, սննդի և ավիացիոն ոլորտի պատժամիջոցները: