Զարիֆն ուղերձ է հղել ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i112058-Զարիֆն_ուղերձ_է_հղել_ՉԺՀ_կազմավորման_70_ամյակի_կապակցությամբ
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շարունակական խորհրդակցությունները վկայում են երկու ասիական հին քաղաքակրթությունների միջև պատմական հարաբերությունների պայծառ հեռանկարների մասին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2019 17:49 Asia/Tehran
  • Զարիֆն ուղերձ է հղել  ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շարունակական խորհրդակցությունները վկայում են երկու ասիական հին քաղաքակրթությունների միջև պատմական հարաբերությունների պայծառ հեռանկարների մասին»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ նշել է.«Ժամանակակից Չինաստանը դարձել է խաղաղ զարգացման և  քաղաքացիների բարեկեցության խորհրդանիշ»:

Զարիֆը հավելել է.«Չինաստանը հովանավորելով բազմակողմանիությունը, կարևոր դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում»:

Զարիֆը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակի  կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի ժողովրդին, կառավարությանն ու Կոմունիստական կուսակցությանը: