Չեղարկվել է Իրանի խորհրդարանի նախագահի այցը Թուրքիա
Այն բանից հետո, երբ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել, Սիրիայի դեմ Իրանի խորհրդարանի նախագահը չեղարկել է Թուրքիա կատարելիք իր այցը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարտիջանին, ով Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերով խորհրդարանական նիստի մասնակցելու նպատակով Ստամբուլ էր այցելելու, Սիրայի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից հետո չեղարկել է Ստամբուլ կատարելիք իր այցը:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ էրդողանը պաշտոնապես Սիրիայի հյուսիսային շրջանների վրա հարձակման հրաման է արձակել:
Ինչպես հայտարարել է Թուրքիան, այս հարձակումների թիրախում են Ժողովուրդների պաշտպանության միավորները, Քրդստանի բանվորական կուսակցությունը և ԻԼԻՊ-ը:
Չորեքշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին, ասել էր. «Թուրքիայի կառավարությունն իր երկրի հարավային սահմանների հետ կապված մտահոգություններ ունի, սակայն մտահոգությունները վերացնելու համար պետք է ճիշտ մեթոդ ընտրի»: