Զարիֆ.«Իրանը բարոյական,կրոնական ու ռազմավարական առումով դեմ է միջուկային զենքին»
https://parstoday.ir/hy/news/iran-i112429-Զարիֆ._Իրանը_բարոյական_կրոնական_ու_ռազմավարական_առումով_դեմ_է_միջուկային_զենքին
Իրանի ԱԳ նախարարը հերթական անգամ անգամ ընդգծել է, որ Իսլամական հանրապետությունը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2019 12:51 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը բարոյական,կրոնական ու ռազմավարական առումով դեմ է միջուկային զենքին»

Իրանի ԱԳ նախարարը հերթական անգամ անգամ ընդգծել է, որ Իսլամական հանրապետությունը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը թուիթերյան իր էջում գրել է.«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ ատոմային զենքը դեմ է բարոյական նորմերին և խախտում է իսլամական սկզբունքները, ուրեմն դրա ստեղծումը, պահպանությունն ու օգտագործումն արգելված է»:

Զարիֆը հավելել է .«Իրանը բարոյական ու կրոնական առումով, և ռազմավարական անհրաժեշտություններից ելնելով դեմ է միջուկային զենքին»:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հոկտեմբերի 9-ին, Իրանի գիտական էլիտայի հազարավոր երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Մենք չնայած կարող էինք այս ուղղությամբ քայլ անել, սակայն իսլամ կրոնի համաձայն արգելված (հարամ)  հայտարարեցինք: Ուրեմն ոչ մի պատճառ չկա,նման զենքի արտադրության  ու պահպանման վրա ծախսեր անել»: