Իրանահայ պատգամավոր.«Իմամ Հոսեյնը լավագույն ճանապարհը ցույց տվեց մարդկությանը»
(last modified Sat, 12 Oct 2019 13:47:25 GMT )
Հոկտեմբեր 12, 2019 17:17 Asia/Tehran
  • Իրանահայ պատգամավոր.«Իմամ Հոսեյնը լավագույն ճանապարհը ցույց տվեց մարդկությանը»

Կարեն Խանլարին ասել է.«Իմամ Հոսեյնն ցույց տվեց այն ճանապարհը,որով մարդը պետք է անցնի,և որի համաձայն մարդը պետք է իր հավատամքի ճանապարհին նվիրի իր, նույնիսկ անհրաժեշտության դեպքում իր հարազատների կյանքը: Իմամ Հոսեյնն արեց այն, ինչն իր ժամանակաշրջանում արեց Հիսուս Քրիստոսը:

Իրանի իսլամական խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարեն Խանլարին «Ղոմ-ե Ֆարդա» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է.«Եթե ինձ էլ վիճակվի, ես էլ մտադիր եմ մասնակցել Արբաինի քայլերթին: Արբաինի ուխտագնացությանը մասնակցող իմ ընկերներին խնդրել եմ իմ կողմից էլ ուխտ անեն:  Աստծով ես էլ կկարողանամ մասնակցել քայլերթին»:

Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավորն անդրադառնալով ժողովրդի տարբեր խավերի կողմից Իմամ Հոսեյնին ցուցաբերվող սեր ու հարգանքին ասել է.«Ես առանձնահատուկ հարգանք ունեմ ոչ միայն Իմամ Հոսեյնի, այլև բոլոր շիա իմամների նկատմամբ: Իմամ Հոսեյնը ճիշտ ուղի ցույց տվեց մարդկությանը: Նա ցույց տվեց,որ մարդը պետք է իր , նույնիսկ անհրաժեշտության դեպքում հարազատների կյանքը զոհաբերի հանուն իր հավատքի: Դա մեծ դաս է:  Իմամ Հոսեյնն արեց այն,ինչն իր ժամանակաշրջանում արեց Հիսուս Քրիստոսը:  

Խանլարին հստակեցրել է.«Եթե վերադառնանք Իմամ Հոսեյնի ժամանակաշրջանին , այն զոհաբերությունը որ Իմամ Հոսեյնն արեց, մինչ այդ այս կերպ չէր մեկնաբանվել և նա այն ժամանակ նման զոհաբերություն ներկայացրեց ու մեկնաբանեց ու մինչ այսօր Իմամ Հոսեյնին ճանապարհը և նրա գործի արժեքը դարձել է օրինակ ժողովրդի համար»: