Իրանի խորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ իրականացվող հարձակումները
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հրապարակել են հաղորդագրություն,որում դատապարտելով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններն ընդգծել են.«Իրանը ճնշվածների հովանավորն է»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, երկուշաբթի օրն այդ հաղորդագրության մեջ քննադատելով Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակման նկատմամբ միջազգային շրջանակների պահած լռությունը, Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հստակեցրել են.«Մարդու իրավունքների ջատագովի դերում հանդես եկող պետությունների ու ՄԱԿ-ի պահած քաղաքական լռությունը պատմության մեջ կմնա»:
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորներն այդ հաղորդագրության մեջ իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի քուրդ խաղաղ քաղաքացիներին:
Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում ՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:
Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի վառած «կանաչ լույսով»:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները դատապարտվել են միջազգային շրջանակների կողմից:
Դամասկոսը հայտարարել է, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:Որոշ հաղորդումների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 550 մարդ: