Այսօր կայացել է Իրան-Չինաստան-Բրիտանիա միջուկային համագործակցության նիստը
Այսօր Թեհրանում կայացել է Իրանի և Արաքի ռեակտորի արդիականացման նախագծի աշխատանքային խմբի համանախագահների համակարգող նիստը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության, Չինաստանի և Բրիտանիայի պատվիրակությունների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,հանդիպմանը մասնակցել էին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջազգային ու իրավական հարցերով տեղակալ Բեհրուզ Քեմալվանդին , Թեհրանում Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը, և Ռոբին Գրիմզի գլխավորած բրիտանական ու Վի Քինգ Մինգի գլխավորած չիանական փորձագիտական պատվիրակությունները:
Թեհրանում Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյն այդ հանդիպումից հետո, թուիթերյան իր էջում գրեց.«Միջուկային խաղաղ համագործակցությունն Իրանի համար կարևորագույն օգուտներից մեկն է»:
Հանդիպումը տեղի է ունեցել այն դեպքում,երբ Իրանը ՀԳՀԾ-ի պարտավորությունների կատարման մեջ եվրոպական երկրների թերացումների պատճառով երեք փուլով կրճատել է իր պարտավորությունները:
Պարտավորությունների կրճատման շրջանակներում, Իրանն սկսել է 3.67-ից ավելի բարձր տոկոսով ուրան հարստացնել: Ավելացրել է հարստացված ուրանի պաշարները և դադարեցրել է ՀԳՀԾ-ում հետազոտության ու զարգացման ոլորտում ստանձնած իր բոլոր պարտավորությունները: