Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի, Իրաքի և Սիրիայի արտգործնախարարների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i112616-Զարիֆը_հեռախոսազրույց_է_ունեցել_Ռուսաստանի_Իրաքի_և_Սիրիայի_արտգործնախարարների_հետ
Հինգշաբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարֆը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի, Ռուսաստանի ու Սիրիայի ԱԳ նախարաների հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի վերջին զարգացումները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 18, 2019 08:30 Asia/Tehran
  • Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի, Իրաքի և Սիրիայի արտգործնախարարների հետ

Հինգշաբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարֆը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի, Ռուսաստանի ու Սիրիայի ԱԳ նախարաների հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի վերջին զարգացումները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելով, Եփրատի արևելքում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

Կողմերն ընդգծել են նաև Անկարայի ու Դամասկոսի, ինչպես նաև Սիրիայի պաշտոնյաների ու քրդերի միջև երկխոսության անհրաժեշտությունը:

ԻԻՀ ԱԳՆ հաղորդման համաձայն, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված բանակցությունները շարունակվելու են:

Թուրքիայի ներխուժումը Սիրայի հյուսիս, արժանացել է համաշխարհային ու տարածաշրջանային երկրների քննադատությանն ու ընդդիմությանը: