Առաջիկայում կգործարկվի Արաքի ռեակտորի երկրորդ բլոկը
Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հատուկ օգնականը հայտարարել է, որ Արաքի ռեակտորի երկրորդ բլոկը վերակազմավորվում է և կգործարկվի առաջիկա 2 շաբաթների ընթացքում:
Կիրակի օրը, միջուկային արդյունաբերության ձեռքբերումների 48-րդ մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, Ալի Ասղար Զարեանն ասել է. «Մինչև հաջորդ տարի, տեղի կունենան սառը փորձարկումները, իսկ երկու տարի անց, Արաքի ռեակտորը կգործարկվի ամբողջությամբ, ինչը շատ կարևոր քայլ է Իրրանի համար»:
Նա հավելել է. «Ներկայումս, Իրանի միջուկային արդյունաբերությունը 100 տոկոսով տեղական է և Իրանը ինքնաբավ է տարբեր տեսակի ցենտրիֆուգների նախագծման ու արտադրության հարցում»:
Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հատուկ օգնականի խոսքերով. «Արաքի ռեակտորի գործարկմանը զուգահեռ, արտադրվում է նաև մեծ քանակությամբ ծանր ջուր, որն արտահանվում է մի շարք երկրներ»:
Անդրադառնալով մի շարք ատոմակայաններում ցենտրիֆուգների առկայությանը, Զարեանը հավելել է. «Ներկա դրությամբ, Ֆորդոյում գործում է 44, իսկ Նաթանզում՝ 60 ցենտրիֆուգ»: