Առաջիկայում կգործարկվի Արաքի ռեակտորի երկրորդ բլոկը
https://parstoday.ir/hy/news/iran-i112696-Առաջիկայում_կգործարկվի_Արաքի_ռեակտորի_երկրորդ_բլոկը
Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հատուկ օգնականը հայտարարել է, որ Արաքի ռեակտորի երկրորդ բլոկը վերակազմավորվում է և կգործարկվի առաջիկա 2 շաբաթների ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2019 12:34 Asia/Tehran
  • Առաջիկայում կգործարկվի Արաքի ռեակտորի երկրորդ բլոկը

Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հատուկ օգնականը հայտարարել է, որ Արաքի ռեակտորի երկրորդ բլոկը վերակազմավորվում է և կգործարկվի առաջիկա 2 շաբաթների ընթացքում:

Կիրակի օրը, միջուկային արդյունաբերության ձեռքբերումների 48-րդ մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, Ալի Ասղար Զարեանն ասել է. «Մինչև հաջորդ տարի, տեղի կունենան սառը փորձարկումները, իսկ երկու տարի անց, Արաքի ռեակտորը կգործարկվի ամբողջությամբ, ինչը շատ կարևոր քայլ է Իրրանի համար»:

Նա հավելել է. «Ներկայումս, Իրանի միջուկային արդյունաբերությունը 100 տոկոսով տեղական  է և Իրանը ինքնաբավ է տարբեր տեսակի ցենտրիֆուգների նախագծման ու արտադրության հարցում»:

Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հատուկ օգնականի խոսքերով. «Արաքի ռեակտորի գործարկմանը զուգահեռ, արտադրվում է նաև մեծ քանակությամբ ծանր ջուր, որն արտահանվում է մի շարք երկրներ»:

  Անդրադառնալով մի շարք ատոմակայաններում ցենտրիֆուգների առկայությանը, Զարեանը հավելել է. «Ներկա դրությամբ, Ֆորդոյում գործում է  44, իսկ Նաթանզում՝ 60 ցենտրիֆուգ»: