Գեներալ Բաղերի.«Զսպողականությունը կանխում է Իրանի դեմ թշնամու ագրեսիան»
https://parstoday.ir/hy/news/iran-i112767-Գեներալ_Բաղերի._Զսպողականությունը_կանխում_է_Իրանի_դեմ_թշնամու_ագրեսիան
ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ զսպողականությունը կանխում է Իրանի դեմ թշնամու ագրեսիան: Նա ընդգծել է.«Թշնամին պետք է իմանա, որ եթե Իրանի դեմ տեղի ունենա որևէ ագրեսիա, պատասխանը կլինի շատ խիստ»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 22, 2019 14:06 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի.«Զսպողականությունը  կանխում  է Իրանի դեմ թշնամու  ագրեսիան»

ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ զսպողականությունը կանխում է Իրանի դեմ թշնամու ագրեսիան: Նա ընդգծել է.«Թշնամին պետք է իմանա, որ եթե Իրանի դեմ տեղի ունենա որևէ ագրեսիա, պատասխանը կլինի շատ խիստ»:

Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին երեքշաբթի օրը հանդիպել է Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի կանաչ գլխարկավորների և հատուկ նշանակության 65-րդ դիվիզիայի հետ և ստուգել նրանց պաշտպանական կարողություններն ու մարտական կարողությունները:

Նա ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետության Զինված ուժերը պատմության ընթացքում ցույց են տվել,որ որևէ երկրի դեմ գրոհելու նպատակ չունեն ,սակայն կդիմակայեն ցանկացած գրոհի»:

Գեներալ Բաղերին նշել է, որ ԻԻՀ Զինված ուժերը մեծ պատասխանատվություն ունեն թշնամիների սադրանքների դիմաց: Նա հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետության թշնամիները համոզվել են, որ ցանկացած ագրեսիայի դեպքում իրենք մեծ թվով զոհեր են ունենալու, ոչնչանալու է նրանց զինտեխնիկան և  նրանք խայտառակվելու են»: