Զարիֆ.«Չինաստանի հետ Իրանի հարաբերությունները ռազմավարական են»
Միջին Արևելքի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչը, ով տարածաշրջանի հարցերի շուրջ խորհրդակցելու համար Իրան է այցելել հանդիպել ու զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ:
Հանդիպման ընթացքում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Միջին Արևելքի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Ջայի Ջունը զրուցել են երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային կարևոր խնդիրների հրտ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իրանի նախագահի կողմից արծարծված «Հորմոզի խաղաղության նախաձեռնություն» նախագծին ու նաև ընդգծելով որ Իրանը Չինաստանի հետ հարաբերությունները ռազմավարական է համարում, տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը օգնելու հարցում Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Չինաստանի ազդեցիկ դերակատարությունը:
Կարևորելով երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթին Միջին Արևելքի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչը նշել է.«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը և ցանկանում է շարունակել խորհրդակցությունները ԻԻՀ-ի հետ այս հարցում»: