Ռոհանի.«Աշխարհի երկրների ու ժողովուրդների մոտ օրեցօր բարձրանում է Իրանի դիրքը»
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի մեկուսացնելու համար գործադրվող ջանքերին, Իրանի նախագահն ասել է.«Աշխարհի երկրների ու ժողովուրդների մոտ օրեցօր բարձրանում է Իրանի դիրքը»:
Հինգշաբթի օրը, Չմիավորման շարժման 18-րդ նստաշրջանին մասնակցելու համար Ադրբեջանի քաղաք Բաքու մեկնելուց առաջ, անդրադառնալով ամերիկացիների միակողմանիությանը և աշխարհի երկրների ներքին հարցերին Վաշինգտոնի միջամտություններին, Հասան Ռոհանին հավելել է.«ԻԻՀ-ն տարածաշրջանում կարևոր ու ազդեցիկ երկիր է և թշամիների, հատկապես՝ ԱՄՆ-ի սադրիչ քայլերին դիմակայելու հարցում, շարունակելու է իր ուղին»:
Անդրադառնալով Ադրբեջան կատարելիք այցին, Ռոհանին կարևորել է համաշխարհային ու միջազգային նիստերին Իրանի մասնակցությունը:
Ներկայումս Չմիավորման շարժանն անդամակցում է 120 պետություն, ևս 17-ը ունեն դիտորդի կաչգավճակ: