Իրանը շարոնակելո՞ւ է կրճատել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները
ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ 60 օրյա ժամկետի ավարտից հետո, Իրանի կողմից միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների նվազեցման ընթացքը կշարունակվի, քանի դեռ Եվրոպան չի իրագործել իր պարտավորությունները:
Հինգշաբթի օրը, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ Մոսկվայում ունեցած հանդիպումից հետո, ԻԻՀ փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, քննադատելով ՀԳՀԾ-ի հանձնառությոնները կատարելու հարցում Եվրոպայի անկարողությունն ընդգծել է, որ եթե Իրանի պահանջները չիրականան, Թեհրանը կանի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը:
2019 թ.-ի մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և Եվրոպայի կողմից Իրանի ծահերը չպաշտպանվելուց հետո Իրանը երկու ամիսը մեկ ժամկետով քայլեր է ձեռնարկել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:
ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն Իրանը ձեռնամուխ է եղել ՀԳՀԾ-ում նախատեսված պարտավորությունների կրճատմանն ուղղված քայլերին, և մինչ այժմ ձեռնարկել է երեք քայլ:
Իրանի երրորդ քայլը ձեռնարկվել է 2019 թ.-ի սեպտեմբերի 6-ին, որի համաձայն հանվել են միջուկային հետազոտությունների և զարգացման բոլոր սահմանափակումները: Երրորդ փուլը ավարտվում է և 2019-ի նոյեմբերի 6-ին Իրանի կձեռնարկի չորրորդ քայլը:
ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման ԻԻՀ քաղաքականությունը ցույց է տալիս, որ Թեհրանը չի վարանում իր կամքն իրագործելու հարցում և եթե Եվրոպան չի իրագործի իր պարտավորություններ, Թեհրանը կանի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյդ Աբբաս Մուսավին մամուլի ասուլիսում ասել է, որ ՀԳՀԾ-եվ ստանձնած պարտավորությունների կրճատման Իրանի 4 քայլը նախագծված է, և Թեհրանը պատրաստ է իրագործել այն: Նա հավելել է. «Հուսով ենք, որ չորրորդ քայլը չի ձեռնարկվի, և Եվրոպան կկատարի իր ստանձնած պարտավորությունները»:
Իրանը իրականացնելով ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունը նվազեցնելու քայլերը, միաժամանակ հնարավորություն է տվել դիվանագիտական ճանապարհներով լուծել առկա ճգնաժամը, սակայն Միացյալ Նահանգներից Եվրոպայի կախվածության պատճառով, եվրոպական կողմը չի իրականացրել իր պարտավորություններից և ոչ մեկը:
Շարունակելով Եվրոպայի ներկա մոտեցումը, դիվանագիտության ուղին ևս չի օգնում ՀԳՀԾ-ի փակուղուց դուրս գալու համար և նման պայմաններում, թվում է, որ եվրոպացիները համահունչ են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը:
ՀԳՀԾ-ի գոյատևումը կախված է բացառապես եվրոպացիների անկեղծ ջանքերից և ԱՄՆ-ի քաղաքականությունից նրանց անկախությունից:
Եվրոպայի քաղաքական աջակցությունը ՀԳՀԾ-ին չի օգնում իրավիճակի կարգավորմանը և միայն Եվրոպայի գործնական քայլերը կօգնեն Իրանին համոզել չձեռնարկել ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը:
Հակառակ դեպքում, 12 օրվա ընթացքում ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանին կհայտարարի չորորոդ քայլի մանրամասները: