Իրանի ԱԳՆ խոսնակ. ալ Բաղդադիի սպանվելով, ԻԼԻՊ-ի սպառնալիքը չի վերացել
https://parstoday.ir/hy/news/iran-i112964-Իրանի_ԱԳՆ_խոսնակ._ալ_Բաղդադիի_սպանվելով_ԻԼԻՊ_ի_սպառնալիքը_չի_վերացել
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբուբաքր ալ Բաղդադիի սպանությանն ընդգծել է.«Աբուբաքր ալ Բաղդադիի սպանությամբ, ԻԼԻՊ-ի սպառնալիքը չի վերացել»:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Հոկտեմբեր 28, 2019 16:02 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. ալ Բաղդադիի սպանվելով, ԻԼԻՊ-ի սպառնալիքը չի վերացել

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբուբաքր ալ Բաղդադիի սպանությանն ընդգծել է.«Աբուբաքր ալ Բաղդադիի սպանությամբ, ԻԼԻՊ-ի սպառնալիքը չի վերացել»:

Երկուշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է.«ԻԼԻՊ-ը. Աբու Բաքր ալ Բաղդադին և տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումները, որոնք իրենց հայտարարությունների համաձայն, ձևավորվել են ԱՄՆ-ի կողմից, ովքեր  պնդում են, որ  ամերիկացիներն են ստեղծել իրենց, անժամկետ չեն»:

Մուսավին ընդգծել է,որ երբ այդ խմբավորումների պիտանելիության ժամկետն ավարտվի, նրանք կոչնչանան: Նրա խոսքերով.«ԻԼԻՊ-ը և ահաբեկչական գաղափարախոսությունը, աղանդավորությունը և ծայրահեղականությունը, միշտ որպես գործիք են ծառայել այնպիսի երկրների համար, ինչպես՝ ԱՄՆ-ը»: 

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Չնայած ԻԼԻՊ-ը պարտություն է կրել տարածաշրջանային ուժերից, սակայն խմբավորման ահաբեկիչները հենց ամերիկացիների միջոցով վերակազմակերպվում են՝  տարածաշրջանում իրենց ոճրագործությունները շարունակելու համար:

Մուսավին շեշտել է, որ տարածաշրջանի ժողովուրդը  պետք է զգոն լինի թշնամիների նոր  դավադրությունների դիմաց: