Մուսավի.«Իրանը պատրաստ է կառուցողական համագործակցություն ծավալել ՄԱԳԱՏԷ-ի հետ»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԻԻՀ-ն պատրաստ է պահպանել ու ընդլայնել ՄԱԳԱՏԷ-ի հետ կառուցողական, բարեկամական ու փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները, ինչի խորքում րնկած կլինի այս կառույցի ճշգրտությունն ու անկողմնակալությունը:
Հինգշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելեով Ռաֆայել Գրոսսին ու նաև անդրադառնալով միջուկային զինաթափման ու միջուկային զենքերի չտարածման հարցում այս կառույցի անդամների դերակատարությանը Սեյեդ Աբբաս Մուսավին հույս է հայտնել. «Այս միջազգային կառույցը պետք է ծայրաստիճան անկողմնակալությամբ ու արհեստավարժությամբ, իրականացնի իր միջազգային պարտականություններն ու առաքելությունները»:
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին նույնպես կարևորելով ՄԱԳԱՏԷ-ի անկախության ու անկողմնակալության անհրաժեշտությունն այս կառուցի անդամներին կոչ է արել ճնշում չբանեցնել ՄԱԳԱՏԷ-ի վրա:
Երեքշաբթի օրը, կառավարիչների խորհրդի ձայների մեծամասնությամբ, Ռաֆայել Գրոսսին ընտրվել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն:
Ռաֆայել Գրոսսին փոխարինում է ՄԱԳԱՏԷ-ճի նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին, ով մահացավ 72 տարեկանում: