Մուսավի. Իրանի դիմացկոնությունն ու խելամտությունը խանգարում են ԱՄՆ-ի առավելագույն ճնշմանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը չեզոքացվում է Իրանի առավելագության դիմադրությամբ, ժողովրդի խելամտությամբ ու հույսով:
Շաբաթ օրը, Թուիթերում արած գրառման մեջ, ԻՒՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, դիմելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսին, գրել է. «Իրանն այս բարդ իրավիճակից նույնպես դուրս կգա հպարտությամբ, ինչպես վերջին չորս տասնամյակների ընթացքում: Եվ ԱՄՆ-ը կհասկանա, որ Իրանի ժողովրդի հետ պետք է խոսի հարգանքի լեզվով և վերադառնա իր պարտավորությունների կատարմանը»:
Ուրբաթ օրը, Օրթագուսը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկարաձգել է հակաիրանական միջուկային պատժամիջոցներն Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի վերահսկման, այդ կապակցությամբ ռիսկերի նվազեցման, միջուկային զենքին Թեհրանի հասանելիությունը և ատոմային կառույցների վերականգնումը կանխելու նպատակով:
2018թ մայիսի 8-ին, միակողմանի կերպով դուրս գալով ՀԳՀԾ-ից, ԱՄՆ-ը վերականգնեց հակաիրանական պատժամիջոցներն ու համապարփակ արշավ սկսեց Իրանի դեմ: