Լարիջանի. ԱՄՆ-ը փորձում է խառնաշփոթի մատնել տարածաշրջանը
Իրանի խորհրդարանի խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգները ձգտում է խաթարել տարածաշրջանը և հասնել իր չար նպատակների իրագործմանը»:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, անդրադառնալով սիրիական նավթի վերաբերյալ Դոնալդ Թրամփ հայտարարություններին, նշել է. «Թրամփը չի հասկանում, որ սիրիական հողն ու նավթը պատկանում են այդ երկրի կառավարությանը և ժողովրդին, և ԱՄՆ-ը իրավունք չունի ներխուժել Սիրիա և թալանել այդ երկրի նավթը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել էր. «Ամերիկյան զորուժի մի մասը կմնա Սիրիայի տարածքում՝ այդ երկրի նավթահորերը պաշտպանելու նպատակով»:
Լարիջանին հավելել է. «ԱՄՆ նախագահի հայտարարությունները բացահայտում են այդ երկրի իրական և անմարդկային բնույթը»:
Իրանի խորհրդարանի նախագահը հավելել է. «Տարածաշրջանի արթանացած ժողովուրդները, այնպես ինչպես ոչնչացրեցին ԻԼԻՊ-ին, հզոր պատասխան կտան նաև ԱՄՆ-ին»:
Անդրադառնալով նայոեմբերի 4-ին Իրանում նշվուղ «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան», Լարիջանին ասել է:«Այս օրը խորհրդանշում է Իրանի իսլամական հեղափոխության պայքարը բռնակալության դեմ և անկախության վերաբերյալ Իրանի ժողովրդի ձգտումը»:
2019 թվականի նոյեմբերի 4-ը Իրանի իսլամական հանրապետությունում «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրն» է:
40 տարի առաջ այս օրն Իրանի ուսանողները բողոքելով Իրանի իսլամական հանրապետության դեմ ուղղված ԱՄՆ-ի բազմաթիվ սադրանքների դեմ, գրավեցին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը համարվող լրտեսական որջը: