ԻԻՀ առաջնորդ.«ԱՄՆ-ի հետ բանակցելը ոչ մի արդյունք չունի»
https://parstoday.ir/hy/news/iran-i113161-ԻԻՀ_առաջնորդ._ԱՄՆ_ի_հետ_բանակցելը_ոչ_մի_արդյունք_չունի
Ապարդյուն համարելով ԱՄՆ-ի հետ բանակցելը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Ամերիկացիների հետ բանակցությունից ոչ մի արդյունք չի ստացվելու, քանի որ նրանք անշուշտ ոչ մի զիջման չեն գնալու»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 03, 2019 14:07 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«ԱՄՆ-ի հետ բանակցելը ոչ մի արդյունք չունի»

Ապարդյուն համարելով ԱՄՆ-ի հետ բանակցելը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Ամերիկացիների հետ բանակցությունից ոչ մի արդյունք չի ստացվելու, քանի որ նրանք անշուշտ ոչ մի զիջման չեն գնալու»:

Մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, նոյեմբերի 4-ին նշվող «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա» նախօրեին, հազարավոր աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Դիմացի կողմը Իրանցի պաշտոնյաների բանակցության սեղանի շուրջ նստելը համարում է Իսլամական հանրապետությանը ծնկի բերել և պնդելով բանակցության վրա, նպատակ ունի աշխարհին ասել, որ առավելագույն ճնշման ու շրջափակումների քաղաքականությունը վերջապես արդյունավորվեց և իրանցիները ծնկի եկան»:

Նշելով, որ Իրանում ԱՄՆ-ի քաղաքական   ազդեցության և գերիշխանության ճանապարհը փակելը Իսլամական հանրապետության կարևորագույն պատասխանն է Վաշինգտոնի իշխանություններին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«ԱՄՆ-ի հետ բանակցության արգելքն այդ երկրի՝ Իրան մուտք գործելու ճանապարհը  փակելու կարևորագույն միջոցներից մեկն է»:

Նշելով, որ ԱՄՆ-ի հետ Կուբայի ու Հյուսիսային Կորեայի ապարդյուն բանակցությունների նման փորձերից պետք է դաս քաղել, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարները շատ սիրալիր վերաբերվեցին միմյանց նկատմամբ, բայց վերջում ԱՄՆ-ը  ինչպես միշտ, չնվազեցրեց  Հյուսիսային Կորեայի դեմ սահմանած պատժամիջոցները և ոչ մի զիջման էլ չգնաց»:

Խոսելով այն մասին, որ Ֆրանսիայի կառավարությունը  շատ է ցանկանում միջնորդել Իրանի ու ԱՄՆ-ի միջև, գերապատիվ առաջնորդն ասել է.«Ֆրանսիայի նախագահը Թրամփի հետ մի հանդիպումը համարում էր Իրանի բոլոր խնդիրների լուծումը: Այս դեպքում պիտի ասել, որ այս անձնավորությունը շատ պարզամիտ է, կամ էլ ամերիկացիների կողմնակից»:

Իրանից ԱՄՆ-ի պահանջների ու սպասելիքների չափի մասին Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԱՄՆ-ի պահանջները երբեք վերջ չունեն»:

Անդրադառնալով Իրանի հրթիռային պաշտպանության ուժը սահմանափակելու կամ վերացնելու ԱՄՆ-ի ապարդյուն ջանքերին, ԻԻՀ մեծարգո առաջնորդը հավելել է.«Այսօր Աստծո կամքով և հայրենիքի երիտասարդների ջանքերի շնորհիվ , ունենք երկու հազար կմ հեռահարությամբ ճշգրիտ հրթիռներ, որոնք կարող են խոցել ցանկացած թիրախ»: