Իրանը և Չինաստանը կարևորել են ահաբեկչության դեմ պայքարը
https://parstoday.ir/hy/news/iran-i113171-Իրանը_և_Չինաստանը_կարևորել_են_ահաբեկչության_դեմ_պայքարը
Իրանը և Չինաստանը կարևորել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2019 04:44 Asia/Tehran
  • Իրանը և Չինաստանը կարևորել են  ահաբեկչության դեմ պայքարը

Իրանը և Չինաստանը կարևորել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը:

Կիրակի օրը, Թեհրանում Չինաստանի դեսպան Չանգ Հուայի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է. «Իրանը պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում»:

Անդրադառնաով միջազգային ասպարեզում Չինաստանի դիրքին և Իրանի հետ համագործակցությանը, Ռահմանի Ֆազլին հավելել է. «Իրանի հասարակական կարծիքը   Չինաստանին մշտապես համարել է լավ գործընկեր»:

Նա հավելել է, որ այլ երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունները, Սինոիստական ռեժիմը և տարածաշրջանի որոշ երկրների փողերն ահաբեկչության տարածման հիմնական պատճառներն են: Ռահմանի Ֆազլիի խոսքերով. «Քանի դեռ տարածաշրջանի երկրներում չեն տարածվել ապահովությունն ու խաղաղությունը, ահաբեկչությունը չի վերանա»:

Թեհրանում Չինաստանի դեսպան Չանգ Հուան, հանդիպման ժամանակ ասել է, որ Պեկինը միշտ դեմ է եղել Իրանի դեմ միակողմանի, դաժան և ապօրինի պատժամիջոցներին: