Նոյեմբերի 4-ը՝ Իրանի ժողովրդի՝ բռնության դեմ պայքարի ու ազատախոհության խորհրդանիշ
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրապարակել է հաղորդագրություն, որում նոյեմբերի 4-ը հռչակել է որպես համաշխարհային իմպերիալիզմի ու բռնության դեմ Իրանի ժողովրդի պայքարի, ազատախոհության ու դիմադրության խորհրդանիշ
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի դիմադրությունն ու ճկունությունն ԱՄՆ-ի դեմ պայքարելու լավագույն միջոցն է: «Ինքնավստահությունն ու պաշտպանական ուժի հարցում անկախությունն Իսլամական Հանրապետությանը հասցրել են կանխարգելիչ ուժի այնպիսի մակարդակի, որը վերացրել է Իրանի դեմ պատերազմում հաղթանակի ցանկացած պատրանք». հայտարարելէ ԶՈւ գլխավոր շտաբը:
Նշելով, որ ԱՄՆ-ի ոճրագործությունները և սատանայական ինքնությունը պայմանավորված են այդ երկրի հակամադկային բնույթով, ԶՈՒ գլխավոր շտաբը հատարարել է. «Ամերիկյան առաջնորդները երկրի պատմության մեջ բոլոր ժամանակներում ձգտել են պատերազմ սկսել այլ երկրներում և տիրանալ դրանց բնական ռեսուրսներին ու հարստությանը»:
Երկուշաբթի առավոտյան, Իրանում տեղի է ունեցել Իմպերիալիզմի դեմ պայքարի համաշխարհային օրվա բազմամիլիոնանոց քայլաշրշավը ժողովրդի տարբեր խավերի, այդ թվում՝ ուսանողների և պաշտոնատար անձանց ներկայությամբ: