Իրանի բանակը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը
Իրանի Իսլամական հանրապետության բանակը դատապարտել է իրանցի ռազմական և պետական մի խումբ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի թշնամական քայլը:
Երեշքաբթի օրը տարածած հայտարարության մեջ, բանակը նշել է. «Անկասկած, Իրանի մի շարք քաղաքացիական անձանց ու պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոց սահմանելու ԱՄՆ-ի քայլն արվել է Իրանի ժողովրդի կամքի ու դիմադրության դեմ Վաշինգտոնի անկարողության պատճառով»:
Հայտարարությունը հավելում է. «Այն բանից հետո, երբ ամերիկացի պաշտոնյաներն արդյունքի հասան տնտեսական ահաբեկչության միջոցով Իրանի ժողովրդին վախեցնելու հարցում, մի խումբ բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով, աշխարհին ի ցույց դրեցին առավել քան երբևէ, պատժամիջոցներից իրենց կախվածությունը»:
Դատապարտելով ԱՄՆ-ի այս ծիծաղելի քայլը, Իրանի բանակը հայտարարել է, որ ԻԻՀ առաջնորդի հրամանատարության տակ գտնվող մյուս զինված ուժերի կողքին, բանակը պատրաստ է պաշտպանելու իսլամական հանրապետության սուրբ հողը: