Իրանի դատական համակարգի մարդու իրավունքների շտաբի ղեկավարը քննադատել է ՄԱԿ-ին
Իրանի դատական համակարգի մարդու իրավունքների շտաբի ղեկավարը, քննադատել է ՄԱԿ-ին, նշելով, որ վերջին 40 տարիների ընթացքում, այդ կազմակերպությունն ամեն տարի, առանց որևէ հիմնավորման, ընդունում է մեկ հակաիրանական բանաձև:
Մուհամմադ Ջավադ Լարիջանին, չորեշքաբթի օրը Ժնևում տեղակայված Իրանի ներկայացուցչությունում կայացած, իրավապաշտպան ակտիվստների հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ Իրանը ձգտում է զարգացնել իր համագործակցությունը մարդու իրավունքների միջազգային կառույցների ետ: Նա հավելել է, որ Իրանի նման մի երկիր, որն ամեն տարի ընտրություններ է անցկացնում և համարվում է ժողովրդավարական երկիր, արժանի չէ ՄԱԿ-ի խտրական վերաբերմունքին:
Լարիջանին Ժնև է ժամանել շաբաթ օրը և մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության դեսպանների նիստին:
Խոսելով Իրանի առաջընթացի մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջության իրավունքը և կանանց իրավունքները, Լարիջանին նշել է, որ վերջին 40 տարիներին Իրանի ամենակարևոր նվաճումը եղել է նոր սոցիալական կառույցի ձևավորումը: