Չմիավորման շարժումը քննադատել է Իրանի դիվանագետների համար ԱՄՆ-ի ստեղծած սահմանափակումները
Չմիավորման շարժումն ԱՄՆ-ին կոչ է արել շտապ վերացնել անդամ երկրների դիվանագետների նկատմամբ սահմանված սահմանափակումները և կատարել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Իսհակ Ալ Հաբիբը, չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԳԱ վեցերորդ հանձաժողովում, որտեղ ներկայացնում է Չմիավորման շարժումը, անդրադառնալով ՄԱԿ-ի հյուրընկալ երկրների հետ հարաբերությունների հանձնաժողովցի զեկույցին, նշել է, որ շարժումը կարևորում է հյուրընկալող երկրների կառավարությունների և ՄԱԿ-ի դերը՝ բազմակողմանիության և հաստատված նորմերի պահպանման հարցում:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հավելել է, որ նման սահմանափակումները խախտում նեն Վիեննայի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» կոնվենցիան, ՄԱԿ-ի համաձայնագրերը և միջազգային իրավունքը:
ԱՄՆ կառավարությունը Իրանի ժողովրդի ու կառավարության նկատմամբ իր թշնամության շրջանակներում, նոր կանոնակարգ է սահմանել այդ երկիրր մուտք գործող իրանցի դիվանագետների ու պաշտոնյաների համար, սահմաանափակելով նրանց և նրանց ընտանիքների տեղաշարժը մինչև 3 մղոն տարածության վրա: