Էրաղչի. Իրանի շահերը ավելի կարևոր են, քան մի համաձայնագրի պահպանումը
Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ երկրի ազգային շահերի պահպանումն ավելի կարևոր է, քան այլ երկրների հետ ստորագրած մի համաձայնագրի պահպանումը:
Մոսկվայում կայացած Միջուկային զենքի չտարածման թեմայով կոնֆերանսի ընթացքում Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ մի կողմից Իրանը ցույց է տվել իր կամքի ՀԳՀԾ-ի պարտավորությունների կատարման մասին, մյուս կողմից՝ կրճատել իր պարտավորությունները, եթե այլ երկրները չկարողանան կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները:
Էրաղչին հստակեցրել է, որ Իրանը բավականաչափ հնարավորություն է տվել դիվանագիտությանը և եթե պայմանները չփոխվեն կշարունակի պարտավորությունների կրճատման գործընթացը:
Էրաղչին անդրադառնալով ԱՄՆ-ի միջազգային մեկուսացմանը, ասել է, որ շատ երկրներ, այդ թվում Մոսկվայի միջազգային խորհրդաժողովի մասնակիցները, դատապարտել են ԱՄՆ միակողմանիությունը: