Էրաղչի. Իրանի շահերը ավելի կարևոր են, քան մի համաձայնագրի պահպանումը
https://parstoday.ir/hy/news/iran-i113335-Էրաղչի._Իրանի_շահերը_ավելի_կարևոր_են_քան_մի_համաձայնագրի_պահպանումը
Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ երկրի ազգային շահերի պահպանումն ավելի կարևոր է, քան այլ երկրների հետ ստորագրած մի համաձայնագրի պահպանումը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Նոյեմբեր 08, 2019 13:35 Asia/Tehran
  • Էրաղչի. Իրանի շահերը ավելի կարևոր են, քան մի  համաձայնագրի պահպանումը

Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ երկրի ազգային շահերի պահպանումն ավելի կարևոր է, քան այլ երկրների հետ ստորագրած մի համաձայնագրի պահպանումը:

Մոսկվայում կայացած Միջուկային զենքի չտարածման թեմայով կոնֆերանսի ընթացքում Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ մի կողմից Իրանը ցույց է տվել իր կամքի  ՀԳՀԾ-ի պարտավորությունների կատարման մասին, մյուս կողմից՝  կրճատել իր պարտավորությունները, եթե այլ երկրները չկարողանան կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները:

Էրաղչին հստակեցրել է, որ Իրանը բավականաչափ հնարավորություն է տվել դիվանագիտությանը և եթե պայմանները չփոխվեն կշարունակի պարտավորությունների կրճատման գործընթացը:

Էրաղչին անդրադառնալով ԱՄՆ-ի միջազգային մեկուսացմանը, ասել է, որ շատ երկրներ, այդ թվում Մոսկվայի միջազգային խորհրդաժողովի մասնակիցները, դատապարտել են ԱՄՆ միակողմանիությունը: