Էրաղչի. Եվրոպան պետք է երաշխավորի Իրանի նավթի վաճառքը
Նոյեմբեր 09, 2019 04:30 Asia/Tehran
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանն ակնկալում է, որ Եվրոպան ապահովի իր նավթի վաճառքն ու եկամտի ստացումը բանկերի միջոցով:
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, Մոսկվայում անցկացվող «Միջուկային էներգիա. Զինաթափում և չտարածում» անվամբ հինգերորդ միջազգային համագումարի շրջանակում Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Հաջորդ տարի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենա Իրանի ծրագրերի վրա»:
Պատասխանելով այն հարցին, թե որոնք են լինելու Իրանի հետագա քայլերը, եթե եվրոպական կողմը չկարողանա կատարել իր ստանձնած պարտավորությունները, Զարիֆը պատասխանել է. «Իրանը ժամանակին կկայացնի համապատասխան որոշումը»:
Պիտակ