Ղարիբաբադի. ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը չպետք է չափազանցված լինի քաղաքական պատճառներով
https://parstoday.ir/hy/news/iran-i113433-Ղարիբաբադի._ՄԱԳԱՏԷ_ի_զեկույցը_չպետք_է_չափազանցված_լինի_քաղաքական_պատճառներով
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցի, նշել է, որ դրանում առկա են վաղաժամ և կոպիտ գնահատականներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2019 04:47 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը չպետք է չափազանցված լինի քաղաքական պատճառներով

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցի, նշել է, որ դրանում առկա են վաղաժամ և կոպիտ գնահատականներ:

Նա նշել է. «Վերահսկողության հետ կապված հարցերը չպետք է մեծացվեն քաղաքական նկատառումներով»:

Երկուշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Կոռնել Ֆերուցեն հայտարարել էր. «Իրանը պետք է պատասանի մի վայրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հարցերին»:

Նույն օրը, հակադարձելով Ֆերուցեի հայտարարությանը, Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը վկայում է, որ գործակալությունն Իրանում լիարժեք վերահսկողության հնարավորություն ունի, չնայած Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատմանը, որի նպատակն է  հավասարակաշռություն առաջացնել կողմերի պարտավորությունների կատարման միջև»:

Անդրադառնալով Ֆերուցեյի նշած վայրին, Ղարիբաբադին նշել է. «Այն պահից, երբ գործակալությունը դիմել է Իրանին ՝ տվյալ վայրի հարցով, Իրանը տրամադրել է այդ կապակցությամբ հնարավորինս թափանցիկ ինֆորմացիա և ապահավոել այդ վայրին գործակալության հասանելիությունը»: