Էրաղչի.«Պարտավորությունների կրճատման նպատակը ՀԳՀԾ-ի պահպանելն է»
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Միջուկային համաձայնագրով ստաձնած պարտավորությունները կրճատելու Թեհրանի նպատակն է ՝ պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:
Սեյեդ Աբբաս Էրաղչին Ռուսաստանի RT տեղեկատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է.«ՀԳՀԾ-ի 36-րդ կետի համաձայն՝ եթե համաձայնագրի մյուս կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, Իրանն իրավունք ունի կրճատել իր պարտավորությունների կատարումը: Ուրեմն Իրանն այս քայլը կատարում է աստիճանաբար, որպեսզի հնարավոր լինի խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով»:
Նշելով, որ Իրանը ոչ միայն միջուկային զենքի չի ձգտում, այլև դրա թշնամին է, Էրաղչին հավելել է.«Իրանի միջուկային քաղաքականությունը պարզ ու հստակ է և իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կրոնական հրամանագրի (ֆիթվայի) համաձայն՝ միջուկային զենքի կիրառումը խստիվ արգելված (հարամ) է, և տեղ չունի Իսլամական հանրապետության անվտանգության ռազմավարության մեջ: